Իրանի կողմից աջակցվող Եմենի հութիներն ասում են, որ պատասխան հարված կհասցնեն ԱՄՆ-ի հարձակման դեպքում
Իրանի կողմից աջակցվող Եմենի հութիներն ասում են, որ պատասխան հարված կհասցնեն ԱՄՆ-ի հարձակման դեպքում

Իրանի կողմից աջակցվող Եմենի հութիներն ասում են, որ պատասխան կտան, եթե ԱՄՆ-ը հարձակվի իրենց վրա:

«Եթե ամերիկացիները շարունակեն էսկալացիան, ավելի շատ ներգրավվեն և հիմարություններ անեն՝ հարձակվելով մեր երկրի վրա, նրանք կդառնան մեր թիրախը։ Մենք մեր հրթիռներով և անօդաչու սարքերով թիրախավորել ենք ամերիկյան ռազմանավերը, ամերիկյան շահերը և ամերիկյան նավագնացությունը»,- ասել է Աբդել-Մալեք ալ Հութը։

Հութիների առաջնորդն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարեց, որ գործողություն է սկսում Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հաճախակի հարձակումների պատճառով։

Հիշեցնենք՝ Պենտագոնի տեղեկություններով՝ Իսրայել-Համաս պատերազմի սկսվելուց հետո Եմենի հութիները Կարմիր ծովում 100-ից ավելի հարձակում են իրականացրել։