Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած հարձակման մեջ կասկածվողները ձերբակալվել են
Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած հարձակման մեջ կասկածվողները ձերբակալվել են

Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած հարձակման մեջ կասկածվողները ձերբակալվել են։

Երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդի խոսքով՝ ձերբակալվածները կասկածվում են հարձակման կամ դրան աջակցելու մեջ։ Նրանք ձերբակալվել են երկրի հինգ նահանգներում ոստիկանական գործողությունների ժամանակ։ Նախարարն այս փուլում ձեռնպահ մնաց լրացուցիչ մանրամասներ հայտնելուց։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 103 մարդ է զոհվել, ավելի քան 188-ը՝ վիրավորվել։