Իրանի Քերման քաղաքում մահապարտ ահաբեկիչների պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 91-ի
Իրանի Քերման քաղաքում մահապարտ ահաբեկիչների պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 91-ի։
Իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Քերմանի արտակարգ իրավիճակների ծառայությանը, հայտնում են, որ պայթյունների հետևանքով վիրավորվել են 8-ամյա տղան և 67-ամյա տղամարդը, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։
Պայթյունների հետևանքով տուժած 103 մարդ այս պահին գտնվում է Քերմանի հիվանդանոցներում, նրանցից 11-ի վիճակը ծանր է։ Ընդհանուր առմամբ, Քերմանում պայթյունների հետեւանքով տուժել է 277 մարդ։
Իրանի Քերման քաղաքում պայթյունները տեղի են ունեցել հունվարի 3-ին, երբ տեղի է ունեցել 2020 թվականին ԱՄՆ-ի կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի արարողությունը։
Մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել պայթուցիչը, իսկ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել 20 րոպե անց։