Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտնում է, որ Իրանում հարձակման պատճառով դադարեցված թռիչքները վերականգնվել են
Իրանը վերսկսել է թռիչքները, որոնք սահմանափակվել էին Իսպահան գավառի ռազմաբազայի մոտ պայթյունների մասին տեղեկություններից հետո։ Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը, այս մասին հայտարարել են Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունում։
«Տեղեկացնում ենք, որ օդանավակայանների նկատմամբ կիրառված սահմանափակումները հանվել են, և ավիաընկերություններին թույլատրվում է իրականացնել կանոնավոր թռիչքներ»,- հայտնել են կազմակերպությունից։
Իրանի մայրաքաղաքի երկու հիմնական օդանավակայաններում վերսկսվել են թռիչքները։
Իսրայելն այսօր առավոտյան հրթիռային հարված է հասցրել Իրանին։ Ամերիկացի պաշտոնյաները հաստատում են տեղեկությունը։ Իսրայելը դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։