Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» տվյալներով՝ հարձակում է իրականացվել ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի վրա։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ամերիկյան ավիակիրի վրա հարձակման համար օգտագործվել է չորս բալիստիկ հրթիռ։ BBC-ի փոխանցմամբ՝ փետրվարի 15-ի արբանյակային տվյալների համաձայն՝ ավիակիրը գտնվում էր Օմանի ափերի մոտ։ «Աբրամ Լինքոլնը» ԱՄՆ ռազմածովային ուժերի «Նիմից» դասի հինգերորդ ավիակիրն է։ «Լինքոլնը» հագեցած է F-35 գաղտագողի համակարգի ամենաժամանակակից ինքնաթիռներով, որոնք կարող են խուսափել թշնամու ռադարներից
ԱՄՆ ռազմական ղեկավարությունը հերքում է «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի վրա հարձակման մասին իրանական տեղեկատվությունը։
ԱՄՆ ռազմական Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Իրանի կողմից տարածվող տեղեկատվությունը կեղծ է։
«Լինքոլնը» չի ռմբակոծվել։ Արձակված հրթիռները նույնիսկ մոտ չեն եղել։ «Լինքոլնը» շարունակում է ինքնաթիռներ արձակել՝ աջակցելով Կենտրոնական հրամանատարության անզիջում արշավին՝ ամերիկյան ժողովրդին պաշտպանելու համար՝ վերացնելով իրանական ռեժիմից եկող սպառնալիքները», – ասվում է հայտարարության մեջ։