Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի։ Տեղեկությունը տարածում է «Reuters»-ը։
Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ նախ առաջին, ապա երկրորդ պայթյունը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելյան Կերման քաղաքում արարողության ժամանակ, որի հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, ավելի քան 170-ը՝ վիրավորվել:
Իրանական որոշ լրատվական գործակալություններ նշում են, որ վիրավորների թիվը շատ ավելի մեծ է։
Ինչպես գրում է «Reuters»-ը, պաշտոնյան Իրանի պետական «IRNA» գործակալությանը հայտնել է, որ «ահաբեկիչները հեռակա կարգով գործի են դրել Կերմանի նահատակների գերեզմանատուն տանող ճանապարհին տեղադրված երկու պայթուցիկ սարք»։
Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը։