Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» պնդում է, որ տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ

21:58, 01.10.2024

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Միաժամանակ Իրանը հաստատում է, որ հրթիռային հարձակում է սկսվել Իսրայելի վրա, ինչպես հաղորդում են իրանական պետական ​​լրատվամիջոցները։

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» պնդում է, որ Իսրայելի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակվել և եթե Իսրայելը պատասխան տա, Թեհրանի պատասխանն ավելի կործանարար կլինի։

Իսրայելի պաշտպանության բանակը բնակիչներին կոչ է անում մնալ ապաստարաններում։

Իսրայելում պայթյուններ են լսվում, հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են։ Հաղորդվում է, որ Թել Ավիվի մի քանի վայրերում հրթիռների մասեր կամ հրթիռներ են ընկել:

Նմանատիպ