Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարում է, որ հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին և Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավին
Իրանը հայտարարում է, որ հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին և Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավին: Այս մասին տեղեկատվություն է տարածում «Սի Էն Էն» լրատվական գործակալությունը։
«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ հարվածները պատասխան են եղել ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ կապված նավթատար նավի և Քեշմ կղզու վրա հարձակմանը»։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը հակադարձել է հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով ԱՄՆ օդային և ուղղաթիռային բազայի, ինչպես նաև Բահրեյնում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբ-բնակարանի վրա, ինչը ԱՄՆ զինված ուժերը հերքել են։
Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Լիբերիայի դրոշի ներքո նավարկող «Պանայա» նավի վրա։ Նրանք հայտարարել են, որ դա պատասխան է եղել Իրանի կարևոր նավթային նավահանգիստ՝ Խարգ կղզի ուղևորվող նավթատար նավի վրա ԱՄՆ-ի հարձակմանը։