Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակվել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրի վրա
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» տվյալներով՝ հարձակում է իրականացվել ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի վրա։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ամերիկյան ավիակիրի վրա հարձակման համար օգտագործվել է չորս բալիստիկ հրթիռ։
BBC-ի փոխանցմամբ՝ փետրվարի 15-ի արբանյակային տվյալների համաձայն՝ ավիակիրը գտնվում էր Օմանի ափերի մոտ։
«Աբրամ Լինքոլնը» ԱՄՆ ռազմածովային ուժերի «Նիմից» դասի հինգերորդ ավիակիրն է։
«Լինքոլնը» հագեցած է F-35 գաղտագողի համակարգի ամենաժամանակակից ինքնաթիռներով, որոնք կարող են խուսափել թշնամու ռադարներից։