Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» չի վարանի հարվածներ հասցնել Իսրայելի Հայֆա նավահանգստային քաղաքին, եթե անհրաժեշտ լինի
Իրանը չի վարանի հարված հասցնել իսրայելական Հայֆա նավահանգստային քաղաքին, եթե դա անհրաժեշտ լինի, և համապատասխան հրամանագիր կհրապարակվի, Թեհրանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին։
Նրա խոսքով՝ Իսրայելը սխալ տվյալներ է տարածում «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգի կողմից չեզոքացված հրթիռների քանակի վերաբերյալ։
Ըստ Ֆադավիի, արձակված հրթիռների մասնաբաժինը կազմում է ընդամենը 30%:
«Ամերիկան Իսրայելը ստեղծեց իր անվտանգության համար, և եթե իրեն վտանգ զգա, հեշտությամբ կկործանի նրան»,- ասել է Ֆադավին։