Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս – Հորմուզի նեղուցը փակ է բոլոր նավերի, այդ թվում՝ նավթատարների և առևտրային նավերի համար
Հորմուզի նեղուցը փակ է բոլոր նավերի, այդ թվում՝ նավթատարների և առևտրային նավերի համար, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Հայտարարության մեջ ասվում է, որ նեղուց մտնելու փորձ կատարող ցանկացած նավ կդառնա թիրախ։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հերքել է տեղեկատվությունը և հայտարարել, որ առևտրային նավերը կշարունակեն նավարկել նեղուցով։
Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանի վրա իրականացրել է «պաշտպանական հարվածների» նոր ալիք։ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ հարձակումները թիրախավորել են Իրանի ռազմական հսկողության հնարավորությունները, կապի համակարգերը և հակաօդային պաշտպանության օբյեկտները։