Իրանի Իսլամական Հանրապետության «Հեղափոխական պահակների կորպուսը» ստանձնել է ուկրաինական ինքնաթիռի վթարի պատասխանատվությունը

15:57, 11.01.2020

Իրանի Իսլամական Հանրապետության «Հեղափոխական պահակների կորպուսը» ստանձնել է ուկրաինական ինքնաթիռի վթարի պատասխանատվությունը:

Այս մասին հայտարարել է «Հեղափոխական պահակների կորպուսի» ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Խաջիզադեն:

Նրա խոսքով, Իրանի հակաօդային պաշտպանության համակարգն ուղևորատար ինքնաթիռն ընկալել է որպես թևավոր հրթիռ:

Ինչպես հայտարարել է «Հեղափոխական պահակների կորպուսի» ռազմատիեզերական ուժերի հրամանատարը, լիովին պատասխանատվություն են ստանձնում ավիավթարի հետ կապված և պատրաստ են, ենթարկվել իշխանության ցանկացած որոշմանը:

«Զինված ուժերի ներքին հետաքննությունը բացահայտեց, որ ցավոք, մարդկային սխալի պատճառով, հրթիռն արձակելու հետևանքով կործանվեց ուկրաինական ինքնաթիռը և զոհվեց 176 անմեղ մարդ: Հետաքննությունը շարունակվում է»,- հայտարարել է Իրանի նախագահը «Թվիթերի» միջոցով:

Այսօր, Իրանը խոստովանել է, ու ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը կործանելեն պատահաբար:

Նմանատիպ