Իրանի հյուսիսում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Իրանի հյուսիսում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը Իրանի հյուսիսում ուժեղ երկրաշարժ է գրանցել, որի մագնիտուդը կազմել է 5,2: Ցնցումները զգացվել են UTC-ի ժամանակով 19.57-ին: Օջախը գտնվում է Քերեջ քաղաքից ոչ հեռու 7 կմ  խորությամբ:

5,2 մագնիտուդ երկրաշարժը բավականին հզոր է համարվում և կարող է զոհեր առաջացնել: Իրանի մայրաքաղաքում տուժածների և ավերածությունների մասին ներկայումս տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Իրանում Իրաքի սահմանի մոտ տեղի էր ունեցել 7,3 մագնիտուդով երկրաշարժ: Զոհվել էր 530 մարդ, 9 հազարից ավելի  մարդ վնասվածքներ էր ստացել: