Իրանի հոգևոր առաջնորդ. Իսրայելցի հանցագործները պետք է իմանան, որ իրենք շատ փոքր են Հեզբոլլահին զգալի վնաս պատճառելու համար, տարածաշրջանում բոլորն իրենց կողքին են
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին արձագանքել է Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին:
Ալի Խամենեիի հայտարարության մեջ չի հիշատակվում Հըզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահը։
«Իսրայելի հանցագործները պետք է իմանան, որ իրենք չափազանց փոքր են Լիբանանում «Հըզբոլլահի» հենակետերին որևէ զգալի վնաս հասցնելու համար, տարածաշրջանի դիմադրության բոլոր ուժերը աջակցում և կանգնած են Հեզբոլլահի կողքին», – ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Հըզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր։
Իսրայելը հարձակում է իրականացրել «Հըզբոլլահի» կենտրոնական շտաբի վրա, որի արդյունքում սպանվել է Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան։