Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը կպատժվի Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը կպատժվի Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար

Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հայտարարության համաձայն՝ Իսրայելը պետք է պատժվի եւ կպատժվի Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար։

«Երբ նրանք հարձակվեցին մեր հյուպատոսության վրա, դա նման էր հարձակման մեր հողի վրա։ Չար ռեժիմը սխալ է թույլ տվել և պետք է պատժվի և կպատժվի»,- ասել է Այաթոլլա Ալի Խամենեին։

Բացի այդ, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլայանը մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելին կանաչ լույս վառելու համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին օդային հարձակման հետեւանքով ամբողջությամբ ավերվել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքը։ Արդյունքում զոհվել են Իրանի յոթ բարձրաստիճան պաշտոնյաներ և վեց Սիրիայի քաղաքացիներ։