Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ Իրաքյան Քրդստանում հրթիռային հարձակման թիրախը եղել է Իսրայելի հետախուզական ծառայության «Մոսադ»-ի բազան
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ Իրաքյան Քրդստանում հրթիռային հարձակման թիրախը եղել է Իսրայելի հետախուզական ծառայության «Մոսադ»-ի բազան։
Երեք առանձին հայտարարություններով Հեղափոխության պահապանների կորպուսը գիշերային գործողությունները կապել է ահաբեկիչների և նրանց աջակիցների հետ, ովքեր մասնակցել են Իրանի Քերման և Ռասակ քաղաքներում վերջին ահաբեկչություններին: Իրանը պնդում է, որ իսրայելական հետախուզական կենտրոններն օգտագործվում են իրանցի ռազմական հրամանատարների սպանության համար։
Հայտարարության մեջ ասվում է, որ մի քանի բալիստիկ հրթիռներ հարվածել են հակաիրանական ահաբեկչական խմբավորումների լրտեսական կենտրոններին և հավաքատեղերին, այդ թվում՝ Սիրիայում։