Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ կշրջափակի Միջերկրական ծովը, եթե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չդադարեցնեն Գազայում հանցագործությունները
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ կշրջափակի Միջերկրական ծովը, քանի դեռ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն դադարեցրել հանցագործությունները Գազայում: Այդ մասին գրում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հենվելով իրանական լրատվամիջոցների վրա։
«Նրանց շուտով սպասվում է Միջերկրական ծովի, Ջիբրալթարի նեղուցի և այլ ծովային ուղիների շրջափաում»,- ասել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Ռեզա Նաքդին։
Ինչպես գրում է «Reuters»-ը, Իրանը ելք չունի դեպի Միջերկրական ծով, ուստի անհասկանալի է, թե ինչպես է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը նախատեսում արգելափակել այն։