Իրանի Հեղափոխական պահակազորի բարձրաստիճան պաշտոնյա. Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև Իրանի պահանջները բավարարվեն

18:17, 07.10.2026

Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև Իրանի պահանջները բավարարվեն, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարը։

Նաղդին նաև ասել է, որ իրանական ուժերը կշարունակեն փակել նեղուցը այն նավերի համար, որոնք կփորձեն անցնել դրանով առանց Իրանի թույլտվության։

«Հորմուզի նեղուցը փակ է, և զինված ուժերը լիակատար վերահսկողություն ունեն դրա նկատմամբ։ Այս իրավիճակը կշարունակվի մինչև Իրանի օրինական պահանջները բավարարվեն», – ասել է Նաղդին։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մի քանի ժամ առաջ հայտարարել է, որ նեղուցը բաց է, և նավթի հոսքը գրեթե վերադարձել է նախապատերազմյան մակարդակին։

Նմանատիպ