Իրանի հարավում գտնվող մայրուղային գազատարների վրա ահաբեկչություն է տեղի ունեցել
Իրանի հարավում գտնվող մայրուղային գազատարների վրա ահաբեկչություն է տեղի ունեցել

Իրանի հարավում գտնվող մայրուղային գազատարների վրա ահաբեկչություն է տեղի ունեցել։

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարձակման թիրախ են դարձել երկրի հարավ-արևմտյան Չահարմահալ և Բախտիարի նահանգներում և Ֆարս նահանգում գտնվող երկու հիմնական գազատարները։

Իրանական լրատվամիջոցները գրում են, որ ահաբեկչական-դիվերսիոն հարձակման հետեւանքով գազատարների վրա հրդեհ է բռնկվել։ Ճգնաժամային կառավարման խորհրդի նիստին մասնակցել են Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին, նավթի փոխնախարարներ և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներ: