Իրանի հարավային Ֆարս նահանգում ջրհեղեղների հետեւանքով 15 մարդ է զոհվել

14:01, 23.07.2022

Իրանի հարավային Ֆարս նահանգում ջրհեղեղների հետեւանքով 15 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հենվելով իրանական լրատվամիջոցների վրա։

Ինչպես հայտնի է, ջրհեղեղը վնասել է Էստահբան քաղաքի մոտ գտնվող մի քանի բնակավայրեր ու գյուղեր։ Անձրևի պատճառով տեղի Ռոուդբալ գետը վարարել է` վնասներ պատճառելով բնակիչներին։

Քաղաքի ղեկավար Յուսեֆ Կարեգարի խոսքով՝ առնվազն վեց մարդ անհետ կորած է համարվում։

Նմանատիպ