Իրանի Գերագույն ռազմական շտաբի գեներալ. «Հեղափոխության պահապանների կորպուսը Իսրայելին և ԱՄՆ-ին հասցրել է հուսահատության, ուժասպառության և ստիպել է նրանց խնդրել հրադադար»
Իրանի Գերագույն ռազմական շտաբի գեներալի խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իսրայելին և Միացյալ Նահանգներին «հասցրել է հուսահատության և ուժասպառության՝ ստիպելով նրանց խնդրել հրադադար»։
Գեներալ-մայոր Աբդուլլահը նշել է, որ Իրանի զինված ուժերը թույլ չեն տա ԱՄՆ նախագահին «ստեղծել Իրանի իրավիճակի կեղծ պատկեր», հատկապես Հորմուզի նեղուցի վերաբերյալ։
Բացի այդ, ինչպես գրում է BBC-ն, դեռևս պարզ չէ, թե արդյոք իրանական պատվիրակությունը կմեկնի Իսլամաբադ՝ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլի համար։