Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել
Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակի զարգացումները և լարվածության թուլացման ուղիները՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար», – ասվում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց։
Աբբաս Արաղչիի և Ֆեյսալ բին Ֆարհանի միջև հեռախոսազրույցը երկու երկրների միջև առաջին պաշտոնական դիվանագիտական շփումն է այն բանից հետո, երբ Թեհրանը հարվածներ է հասցրել իր Պարսից ծոցի հարևաններին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների։
Սաուդյան Արաբիայում Իրանի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ։