Իրանի դեսպանություն - Իրանացի ժողովուրդը հարգում է վրաց ժողովրդի օրենսդրությունը և մշակույթը
Իրանի դեսպանություն - Իրանացի ժողովուրդը հարգում է վրաց ժողովրդի օրենսդրությունը և մշակույթը

Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածում է հայտարարություն:

Ինչպես նշված է հայտարարությունում, Իրանի դեսպանությունը և Իրանի իշխանությունը որևէ կապ չունեն Էմիր Թաթալոյի Թբիլիսիում անցկացված համերգի հետ, ոչ նրա այցի և ոչ էլ համերգի կազմակերպիչների մասին տեղեկություն չունի:

«Թբիլիսիում անցկացված համերգին, իրանացի երգչի ոչ էթիկ և օրենքին անհամապատասխան վարքով վրացական հանրության որոշ հատվածի արձագանքից և վրդովմունքից ելնելով, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը ցավում է և հասարակությանը տեղեկացնելու համար հայտարարում հետևյալը. Իրանի դեսպանությունը և Իրանի իշխանությունը որևէ կապ չունեն այս անձի այցի հետ: Հատկանշական է, որ տարբեր հանցանքների պատճառով այժմ Իրանում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Վրացական հասարակությունը քաջ ծանոթ է երկու ազգի արժանի, երկարատև պատմություն ունեցող բարեկամական հարաբերության և մշակութային կապերի հետ:

Իրանացի ժողովուրդը մշտապես հարգել է վրաց ժողովրդի օրենսդրությունը և մշակույթը, այս ժողովրդին համարում է պատմական բարեկամ, մշտապես ողջունում է երկու երկրների մշակութային և պատմական հարաբերությունների զարգացումը»,- նշված է դեսպանության հայտարարությունում: