Իրանի դեսպանություն. Ցավակցություն ենք հայտնում ողբերգության հետևանքով զոհվածների ընտանիքներին, առաջարկում ենք հնարավոր բոլոր աջակցությունը աղետի հետևանքների վերացման, ինչպես նաև վերականգնման գործընթացում
Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Շովիում տեղի ունեցածի կապակցությամբ։
«Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը խորը ցավ է հայտնում 2023 թվականի օգոստոսի 3-ին Շովիում տեղի ունեցած ավերիչ սողանքի կապակցությամբ։ Մեր ցավակցությունն ենք հայտնում ողբերգության հետևանքով զոհվածների ընտանիքներին, Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին։ Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում փրկարարներին, ովքեր փրկել են մոտ 210 քաղաքացու կյանք և օգնել տուժածներին։ Իրանի ժողովուրդն իր համերաշխությունն է հայտնում վրաց ժողովրդին:
Մենք առաջարկում ենք հնարավոր բոլոր աջակցությունը ինչպես աղետի հետևանքների վերացման, այնպես էլ երկարաժամկետ վերականգնման գործընթացում։ Մենք գիտենք, որ վերականգնողական գործընթացը երկար ու դժվար է լինելու, սակայն վստահ ենք, որ վրաց ժողովուրդն այս ողբերգությունից դուրս կգա էլ ավելի ուժեղ»,- ասված է հայտարարության մեջ։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 11 մարդ։