Իրանի ցամաքային զորքերը երկօրյա զորավարժություններ են սկսել կենտրոնական շրջանում
Իրանի ցամաքային զորքերը երկօրյա զորավարժություններ են սկսել կենտրոնական շրջանում,- հաղորդում է «Ռոյթերս»-ը՝ հենվելով Իրանի պետական հեռուստատեսության վրա։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Իրանի ցամաքային ուժերը սկսել են ավելի քան 200 ուղղաթիռների պատրաստվածությունը ստուգելու վարժանքներ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ զորավարժություններն ուղղված են Իսլամական Հանրապետության առջեւ ծառացած «պոտենցիալ սպառնալիքներին դիմակայելուն»։
Իրանի ցամաքային զորքերի գեներալ Ամիր Չեշակի խոսքով՝ զորավարժությունների համար Իրանի յոթ նահանգներից զորքեր և զինտեխնիկա են տեղափոխվել կենտրոնական Սպահան նահանգի Նասրաբադ։