Իրանի արտգործնախարարի խոսքով՝ «Համասի» առաջնորդներից մեկի սպանությունը «վախկոտ ահաբեկչական գործողություն» էր, որն իրականացրել էր Իսրայելը
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ «Համասի» առաջնորդներից մեկի սպանությունը «վախկոտ ահաբեկչական գործողություն» էր, որն իրականացրել էր Իսրայելը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի խոսքով՝ Բեյրութում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Սալեհ ալ-Արուրիի սպանությունը Իսրայելի կողմից իրականացված «վախկոտ ահաբեկչական գործողություն էր»։

Նախարարը սոցցանցում գրում է, որ «Սիոնիստական ​​ռեժիմը, չնայած ԱՄՆ-ի անմիջական աջակցությանը, չի հասել իր նպատակներից ոչ մեկին Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափում շաբաթներ շարունակվող պատերազմական հանցագործություններից, ցեղասպանությունից և ավերածություններից հետո»։

«Այլ երկրներում այս ռեժիմի ահաբեկչական մեքենայի չար գործողությունները սպառնալիք են խաղաղությանն ու անվտանգությանը և լուրջ տագնապ են առաջացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- գրել է Իրանի արտգործնախարարը Twitter-ի իր էջում։