Իրանի արտգործնախարար. Իրանը «կարմիր գծեր» չունի իր ժողովրդի և շահերի պաշտպանության հարցում
Իրանի արտգործնախարար. Իրանը «կարմիր գծեր» չունի իր ժողովրդի և շահերի պաշտպանության հարցում

Իրանը «կարմիր գծեր» չունի իր ժողովրդին ու շահերը պաշտպանելու հարցում. Այս մասին սոցցանցում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին։ «Թեև մենք վերջին օրերին հսկայական ջանքեր ենք գործադրել մեր տարածաշրջանում լայնածավալ պատերազմ կանխելու համար, ես հստակ ասում եմ, որ մենք կարմիր գծեր չունենք մեր ժողովրդի և շահերի պաշտպանության հարցում»,- գրել է Իրանի արտգործնախարարը։ Հիշեցնենք, որ Իսրայելի եւ «Հըզբոլլահ» շարժման միջեւ սրման ֆոնին Իրանը հոկտեմբերի 1-ին ավելի քան 180 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելը «մահաբեր, ճշգրիտ և հանկարծակի» հարված կհասցնի Իրանին։ Ինչպես գրում է ամերիկյան «Anbis News» հեռուստաընկերությունը՝ հենվելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների վրա, Իսրայելը կրճատել է Իրանում պատասխան հարվածի հնարավոր թիրախների շրջանակը և, ամենայն հավանականությամբ, դիտարկում է ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման հնարավորությունը։ Սակայն, ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցներին, Իսրայելը դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե ինչպես եւ երբ պետք է գործի