Իրանի արտգործնախարար. Իրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել Ռուսաստանին, պատժամիջոցները լուծում չեն այլ խնդրի մի մասն են
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքում է տեղեկությունն այն մասին, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է հանձնել Ռուսաստանին։ Այս մասին սոցցանցում գրում է Աբբաս Արաղչին։
«Եվս մեկ անգամ ԱՄՆ-ը և E3-ը գործում են թերի հետախուզության և թերի տրամաբանության վրա: Իրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել Ռուսաստանին. կետ. Պատժամիջոցների կողմնակիցները պետք է իրենց հարց տան, թե Իրանը ինչպես կարող է նման զենք արտադրել և վաճառել: Պատժամիջոցները լուծում չեն, այլ խնդրի մի մասը»,- գրել է Ագաչին։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան (E3) համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշել են, որ դատապարտում են Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստանին։ Բացի այդ, Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Ռուսաստանի դեմ։ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել նաև Իրանի նկատմամբ՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցելու պատճառով։