Իրանի արտգործնախարար. ԱՄՆ-ը Թել Ավիվ է ուղարկում բոլոր տեսակի զենքեր, այդ թվում՝ ֆոսֆոր և արգելված ռումբեր Կիպրոսով կամ ուղղակիորեն տարածաշրջանի բազաներից՝ Գազայի ճնշված ժողովրդի դեմ օգտագործելու համար
ԱՄՆ-ը Թել Ավիվ է ուղարկում բոլոր տեսակի զենքեր, այդ թվում՝ ֆոսֆոր և արգելված ռումբեր Կիպրոսով կամ ուղղակիորեն տարածաշրջանի բազաներից՝ Գազայի ճնշված ժողովրդի դեմ օգտագործելու համար,- Շվեյցարիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլահյանը։
Բացի այդ, ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի, ԱՄՆ-ը իբր մարդասիրական օգնություն է ուղարկում Գազա, սակայն գործնականում ոչ մի կարևոր բան տեղի չի ունենում։ Ըստ Հոսեյն Ամիրաբդոլահյանի՝ օրական Գազա են մտնում 25-ից 40 բեռնատարներ, որոնց երեք քառորդը ջուր է և անկլավ չի մտնում դեղորայք, սնունդ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն համաձայնել է անհապաղ ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի բանտերում գտնվող խաղաղ բնակիչներին՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման դիմաց, սակայն Իսրայելը չի համաձայնել պայմաններին։