Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան: Ավելի ուշ նա հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Արաղչին այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։
Բացի այդ, Աբբաս Արաղչին կհանդիպի նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ռուսաստանում Իրանի դեսպանի խոսքով՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն «երկկողմ համագործակցության համակարգման և համատեղ ծրագրերի առաջխաղացման հարցեր՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակներում»։