Իրանի արտաքին գործերի նախարարությունում խոսել են Իրանով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին
Իրանի արտաքին գործերի նախարարությունում խոսել են Իրանով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանն արդեն սկսել է Իրանի տարածքով Նախիջեւան տանող միջանցքի շինարարությունը։ Զանգիլանի շրջանում արդեն կայացել է ճանապարհային կամրջի և սահմանային անցակետի ենթակառուցվածքների կառուցման հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են նաև Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաները։

«Սա նոր թեմա չէ։ Իրանը վերջին 34 տարիների ընթացքում Ադրբեջանին առաջարկել է համագործակցության միջանցք այս շրջանակներում, սակայն, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված նոր պայմանները, նոր աշխարհագրության տեսանկյունից հնարավոր է նոր համագործակցություն, և Ադրբեջանը նույնպես բարձրացրել է Իրանի հետ համագործակցության հարցը, ինչը Իրանը ողջունեց»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասար Քանաանին։

Նա նաև ընդգծել է, որ միջանցքները կազմակերպելիս պետք է պաշտպանել երկրների ինքնիշխանությունը և միջազգային օրենսդրությունը։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, նոր միջանցքը կմեծացնի բեռնափոխադրումները Իրանի և Ադրբեջանի տարածքով և կապ կապահովի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։