Իրանի արտաքին գործերի նախարարություն. Դոհայում Համասի ղեկավարության վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և ոտնձգություն պաղեստինցի բանակցողների նկատմամբ
Իրանը դատապարտում է Իսրայելի հարձակումը Դոհայում Համասի ղեկավարության վրա։ Այս մասին պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին։
Նրա խոսքով, Իսրայելի գործողությունը «միջազգային իրավունքի կոպիտ խախտում» է և «ոտնձգություն Կատարի ազգային ինքնիշխանության և պաղեստինցի բանակցողների նկատմամբ»։
Ինչպես նշել է Էսմայիլ Բաղաին, սա պետք է ծառայի որպես «լուրջ նախազգուշացում տարածաշրջանի և միջազգային հանրության համար»։
Իսրայելը հարվածել է Համասի ղեկավարությանը Կատարում։ Նպատակակետը Դոհայում Համասի ղեկավարության շտաբ-բնակարանն էր։ Իսրայելական զինվորականները պնդում են, որ դա ճշգրիտ հարված էր Համասի դեմ։
Տեղեկության համար, կողմերի միջև բանակցությունների վայրը Կատարի մայրաքաղաք Դոհան էր։