Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ. Հարավային Կովկասը չպետք է դառնա ոչ տարածաշրջանային տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ
Հարավային Կովկասը չպետք է դառնա ոչ տարածաշրջանային տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Խանանին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը բացատրել է իր երկրի դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ՝ ի պատասխան Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության եռակողմ հանդիպմանը բարձրացված հարցին։
Նասեր Քանանին խոսել է Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար տարածաշրջանային համագործակցության կարևորության մասին։ Իրանցի դիվանագետի խոսքով՝ տնտեսական համագործակցության ամրապնդումն ու հաղորդակցության ընդլայնումն արդյունավետ դեր են խաղում կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման հաստատման գործում։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը խոսել է նաև առկա վեճերը լուծելու համար տարածաշրջանային հնարավորությունների, այդ թվում՝ 3+3 խորհրդակցական մեխանիզմի օգտագործման անհրաժեշտության մասին։