Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող պատերազմը կընդլայնվի, եթե չպահպանվի ժամանակավոր զինադադարը
Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող պատերազմը կընդլայնվի, եթե չպահպանվի ժամանակավոր զինադադարը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին հանդիպել է Լիբանանում Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի հետ։

Այս մասին տեղեկություն է տարածում «Times of Israel»-ը։

Ամիր Աբդոլահյանը Բեյրութ է ժամանել երեկ և հոկտեմբերի 7-ից ի վեր սա նրա երկրորդ այցն է Լիբանան։ Հոսեյն Ամիր Աբդոլահյանը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ներկայիս պատերազմը կընդլայնվի, եթե հրադադարը չպահպանվի։

«Եթե հրադադարը սկսվի վաղը, և եթե այն չշարունակվի, իրավիճակը տարածաշրջանում չի մնա այնպիսին, ինչպիսին եղել է մինչ զինադադարը, և պատերազմի մասշտաբները կընդլայնվեն»,- ասել է Իրանի արտգործնախարարը։