Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է ԱՄՆ՝ Գազայում շարունակվող պատերազմի վերաբերյալ միջազգային խորհրդակցությունների համար
Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է ԱՄՆ՝ Գազայում շարունակվող պատերազմի վերաբերյալ միջազգային խորհրդակցությունների համար։ Լրագրողների հետ զրույցում Հոսեյն Ամիրաբդոլահյանը ասաց, որ Գազայում շարունակվող պատերազմը կարող է տարածվել տարածաշրջանի այլ ճակատներում։
Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ Նյու Յորքում Իրանի մշտական ներկայացուցչությունը մեծ ջանքեր է գործադրել՝ կանխելու Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից մշակված միակողմանի բանաձևի հաստատումը, որը վետո է ապահովում Չինաստանից և Ռուսաստանից:
Հոսեյն Ամիրաբդոլահյանը այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կներկայացնի Իրանի դիրքորոշումները։
Իրանցի նախարարն ավելի վաղ նամակ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, որում նշել է, որ Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ը անհապաղ պահանջի դադարեցնել իսրայելական ավիահարվածները Գազայի հատվածում։