Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հակամարտության սկսվելուց ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով երկրում զոհվել է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ 3 500

15:23, 21.06.2025

Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հակամարտության սկսվելուց ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 430 մարդ, ևս 3 500-ը վիրավորվել է։

Նախարարությունը նախորդ շաբաթ հայտնել էր 224 զոհի մասին, մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունները տեղեկացրել էին 657 զոհվածի մասին։

Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ հունիսի 13-ից ի վեր Իսրայելում զոհվել է 25 մարդ, որոնցից մեկը՝ սրտի կաթվածից, իսկ վիրավորների թիվը հասել է 2 517-ի։

Հիշեցնենք, որ Իսրայելը ռազմական օդային գործողությունը Իրանի դեմ սկսել է հունիսի 13-ին, ինչին ի պատասխան հետևել են Իրանի հարվածները։

Նմանատիպ