Իրանի առաջնորդ Ալի Խամենեի խորհրդական. Շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին, մենք լինելու ենք պաղեստինցի մարտիկների կողքին մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ազատագրումը
Իրանի առաջնորդ Ալի Խամենեի խորհրդական. Շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին, մենք լինելու ենք պաղեստինցի մարտիկների կողքին մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ազատագրումը

Իրանի առաջնորդ Ալի Խամենեի խորհրդականը շնորհավորել է պաղեստինցի մարտիկներին Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումն իրականացնելու համար,- այս մասին գրում է «Reuters»-ը։

«Շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին։ Մենք կկանգնենք պաղեստինցի մարտիկների կողքին մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ազատագրումը»,- ասել է Յահյա Ռահիմ Սաֆավին։

«Reuters»-ը գրում է, որ Իրանի պետական ​​հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, որոնցում խորհրդարանի անդամները վանկարկում են «մահ Իսրայելին» եւ «Պաղեստինը հաղթեց, Իսրայելը կկործանվի»։