Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Կահիրե՝ պաշտոնյաների հետ բանակցությունների համար
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Կահիրե՝ պաշտոնյաների հետ բանակցությունների համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին ժամանել է Կահիրե՝ Եգիպտոսի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ինչպես գրում է «Reuters»-ը, սա տարիների ընթացքում առաջին բարձր մակարդակի այցն է։

«Արաքչին ժամանել է կարևոր բանակցությունների համար, որոնք տեղի կունենան հինգշաբթի օրը Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։