Իրանի ԱԳ նախարար. Իսրայելի ցանկացած ձևի պատասխան հարված կարժանանա Իրանին անհապաղ և խիստ պատասխանի
Իրանի դեմ Իսրայելի ցանկացած պատասխան գործողությունների կհետևի անհապաղ և կոշտ պատասխան, ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլահյանը։
«Եթե ինչ-ինչ պատճառներով Սիոնիստական ռեժիմը ցանկանա թեկուզ աննշան գործողություններ ձեռնարկել մեր հողի, Իրանի ժողովրդի, Իրանի շահերի դեմ, ապա անպայման կունենա վճռական ու կոշտ պատասխան։ Այս պատասխանը չի տևի ևս 12 կամ 13 օր։ Սիոնիստները պետք է հաշվեն ոչ թե ժամերով, այլ վայրկյաններով»,- նշել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլահյանը։
Իրանի ԱԳ նախարարի խոսքով, եթե ինչ-որ մեկը որոշի աջակցել Իսրայելին այս հակամարտությունում, Իրանը դեմ դուրս կգա այս երկրին ու նրա շահերին։