Իրանը Chamran-1 հետազոտական արբանյակ է ուղարկել երկրամերձ ուղեծիր
Իրանը Chamran-1 հետազոտական արբանյակ է ուղարկել երկրամերձ ուղեծիր : Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ սա այս տարվա ընթացքում Իրանի կողմից ուղեծիր հաջողությամբ արձակված երկրորդ արբանյակն է:
Ինչպես գրում է իրանական IRNA գործակալությունը, արբանյակը ուղեծիր է դուրս բերվել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» օդատիեզերական տեխնոլոգիաների փորձագետների կողմից ստեղծված հրթիռի միջոցով։
Արբանյակը, որը մշակվել է իրանական մի քանի ընկերությունների և արդյունաբերական խմբերի կողմից, կշռում է մոտ 60 կիլոգրամ։ Իրանի իշխանությունները հերքում են Պենտագոնի մեղադրանքները, թե բալիստիկ հրթիռներ են մշակվում արբանյակային գործունեության շրջանակներում։