Իրանը պնդում է, որ Թրամփի ճանապարհը նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքը, իսկ Թեհրանը կտրականապես դեմ է այս նախագծին
Իրանը պնդում է, որ Թրամփի ճանապարհը նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքը, իսկ Թեհրանը կտրականապես դեմ է այս նախագծին

Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականը միջազգային հարցերում՝ Ալի Աքբար Վելայաթին, հայտարարում է, որ «Թրամփի ճանապարհը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքը», և Թեհրանը դրան կտրականապես դեմ է։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանի համար անընդունելի է Կովկասի վերաբերյալ մշակված Թրամփի ծրագիրը, քանի որ այն լուրջ սպառնալիք է Իրանի անվտանգության համար։

Վելայաթին այս մասին հայտարարել է Թեհրանում Հայաստանի դեսպան Ֆիրգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ։

«Թրամփի ծրագիրը Կովկասի վերաբերյալ ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», Իրանը կտրականապես դեմ է դրան», – հայտարարել է Իրանի առաջնորդի խորհրդականը։

Նրա պարզաբանմամբ՝ այդ միջանցքը «ստեղծում է պայմաններ ՆԱՏՕ-ի ներկայության համար Իրանի հյուսիսում և լուրջ սպառնալիք է ներկայացնում Իրանի հյուսիսի և Ռուսաստանի հարավի համար»։ Վելայաթուի խոսքով՝ ԱՄՆ-ն տարածաշրջան է ներթափանցում տնտեսական գործունեության իրականացման պատրվակով, բայց ռազմական նպատակներով։

«Փորձը ցույց է տալիս, որ ամերիկացիները նախ մտնում են զգայուն տարածաշրջաններ՝ իբր տնտեսական նախագծերով, սակայն հետագայում նրանց ներկայությունն ընդլայնվում է՝ հասնելով ռազմական և անվտանգության մակարդակի։ ԱՄՆ-ի ցանկացած ձևով բաց ներկայությունը Իրանի սահմանների մոտ կունենա հետևանքներ Իրանի անվտանգության համար», – հայտարարել է Իրանի առաջնորդի խորհրդականը։