Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ը խորապես ներգրավված է իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ և պատասխանատու է «Սիոնիստական ռեժիմի» հանցագործությունների համար
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանիի խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն խորապես ներգրավված է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության մեջ և պատասխանատու է «Սիոնիստական ռեժիմի» հանցագործությունների համար։
«Ամերիկյան կառավարությունը պատասխանատու է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների համար, և հենց ամերիկյան կառավարությունն է աջակցում Սիոնիստական ռեժիմին ամբողջ ուժով Պաղեստինի ճնշված ազգի դեմ։ Իմաստ չունի ռազմական նավատորմը տարածաշրջանի ջրեր ուղարկելը, բացառությամբ ճնշողի միակողմանի աջակցության ընդդեմ ճնշվածների», – ասել է Քանաանին։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը Իրանի մասնակցության մասին հարցին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է, որ նշված նարատիվը քաղաքական և պատրանքային դրդապատճառներ ունի։
«Ջրի, սննդի, դեղերի ու բժշկական սարքավորումների մուտքի արգելքը կազմակերպվել է Սիոնիստական ռեժիմի կողմից։ Բնականաբար, նման գործողություններին կհետեւի պաղեստինյան ազգի արձագանքը»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նասեր Քանաանը հավելեց, որ անմարդկային մոտեցումների շարունակությունը կարող է հանգեցնել իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանիի խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն խորապես ներգրավված է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության մեջ և պատասխանատու է «Սիոնիստական ռեժիմի» հանցագործությունների համար։