Իրանը պատրաստվում է մեծացնել ուրանի հարստացման ծավալները. Reuters
Իրանը պատրաստվում է մեծացնել ուրանի հարստացման ծավալները. Reuters

Իրանը մտադիր է մեծացնել տեղեկացնել ուրանի հարստացման  ծավալը: Reuters գործակալության տվյալներով, այս մասին հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Բեհրուզ Քամալվանդին:

Նրա խոսքերով՝ համապատասխան նամակը Թեհրանը փոխանցելու է միջուկային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ):

Մինչ այդ, Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հեռուստատեսությամբ ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի սահմանափակելու իր հրթիռային ծրագիրը: Նրա խոսքերով, Թեհրանի չի պատրաստվում հանդուրժել պատժամիջոցներին և միջուկային ոլորտում սահմանափակումներին:

Հիշեցնենք, մայիսի սկզբին Դոնալդ թրամփը ընդունել է Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշում, որից հետո Իրանի նկատմամբ սահմանել է պատժամիջոցներ: ԱՄՆ-ի նախագահի այդ որոշումը քննադատել են համաձայնության անդամ այլ երկրների լիդերները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Չինաստան) և հայտարարել, որ շարունակելու են գործել համաձայնության շրջանակներում:

 

Reuters – ირანი ურანის გამდიდრების მოცულობის გაზრდას აპირებს