Իրանը պահանջում է անհապաղ նշանակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան սպանվեց Իսրայելի օդային հարվածի արդյունքում: Այս մասին գրում է «BBC»-ն։
15 անդամներից բաղկացած խորհրդին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Իրավանը նշել է, որ Թեհրանը չի հանդուրժի «որևէ հարձակում իր երկրի դիվանագիտական շենքերի և ներկայացուցիչների վրա»:
«Իրանը չի վարանի օգտվել միջազգային իրավունքով նախատեսված իր իրավունքներից և ձեռնարկել բոլոր միջոցները ազգային և անվտանգության շահերը պաշտպանելու համար»,- ասել է Ամիր Իրիվանին։
Մինչդեռ ՄԱԿ-ում Իրանի դեսպանը Անվտանգության խորհրդին կոչ է արել «վճռական գործողություններ» ձեռնարկել Իսրայելի դեմ՝ թույլ չտալու համար տարածաշրջանը ներքաշվել լայնածավալ պատերազմի մեջ:
Ինչպես նշում է BBC-ն, Իրանը տարիներ շարունակ աջակցում է Հեզբոլլահին թե՛ ֆինանսական, թե՛ ռազմական առումով։