Իրանը կորոնավիրուսի դեմ պատվաստումն սկսել է ռուսական պատվաստանյութով
Իրանը կորոնավիրուսի դեմ պատվաստումն սկսել է ռուսական պատվաստանյութով

Իրանն սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը: «Գարդիանի» փոխանցմամբ, Ռուսաստանի կողմից արտադրված «Սպուտնիկ-վիի» առաջին դեղաբաժինը և կովիդ-անձնագիրն ստացել է Իմամ Խոմեյնի հոսպիտալի բուժանձնակազմը:

Իրանը Ռուսաստանից գնել է պատվաստանյութի 2 միլիոն դեղաբաժին: Առաջին խմբաքանակն ստացել են նախորդ հինգշաբթի:

Երկրում վարակակիրների թիվը մոտենում է 1.5 միլիոնին: Համավարակի տարածումից մինչ օրս վարակի հետևանքով զոհվել է 60 հազար մարդ: