Իրանը քննադատում է Ադրբեջանին սիոնիստ ռաբբիներ հյուրընկալելու մասին հաղորդագրությունների համար
Իրանը քննադատում է Ադրբեջանին սիոնիստ ռաբբիներ հյուրընկալելու մասին հաղորդագրությունների համար

Իրանը քննադատում է Ադրբեջանին սիոնիստ ռաբբիներ հյուրընկալելու համար։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խստորեն դատապարտել է այն տեղեկությունները, որ Ադրբեջանը հյուրընկալում է սիոնիստ ռաբբիների գագաթնաժողով՝ այդ քայլը անվանելով աննախադեպ և «հակաիսլամական»։

Սոցիալական ցանցերում արված հայտարարության մեջ Վելայաթին զարմանք և ափսոսանք է հայտնել և հույս հայտնել, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Սա առաջին անգամն է, որ Ադրբեջանի կառավարությունը նման խախտում է թույլ տալիս, որը խաթարում է իսլամը և շիիզմի համաշխարհային հեղինակությունը», – նշել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը։

Վելայաթիի խոսքով՝ գագաթնաժողովի նպատակը կարող է լինել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը և հնարավոր է՝ Ադրբեջանին համաձայնագրում ներառելը։