Իրանը հուլիսի 25-ին Ստամբուլում միջուկային բանակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ
Իրանը հուլիսի 25-ին Ստամբուլում միջուկային բանակցություններ կանցկացնի եվրոպական երկրների հետ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ Իրանը բանակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։
Հաջորդ փուլը, ըստ հաղորդումների, կանցկացվի Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի փոխարտգործնախարարների մակարդակով։