Իրանը հերքում է ութ իրանցի կանանց մահապատժի սպասելու մասին տեղեկատվությունը
Իրանը հերքում է ութ իրանցի կանանց մահապատժի սպասելու մասին տեղեկատվությունը

Իրանը հերքում է ութ իրանցի կանանց մահապատժի սպասելու մասին տեղեկատվությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում գրառում է հրապարակել, որտեղ նշել է, որ մահապատժի սպասող ութ դատապարտված կանանց ազատ արձակումը հիանալի նախադրյալ կլինի բանակցություններ սկսելու համար։ Թրամփը կիսվել է իսրայելցի ակտիվիստի գրառումով, որտեղ նա խոսել է այդ կանանց մասին։

«Թրամփը կրկին մոլորության մեջ է ընկել կեղծ լուրերով։ Կանայք, որոնք ենթադրաբար մահապատժի եզրին էին, արդեն մասամբ ազատ են արձակվել, իսկ մնացածի դեմ մեղադրանքները, նույնիսկ դատապարտվելու դեպքում, կարող են հանգեցնել առավելագույնը ազատազրկման», – ասվում է Իրանի դատարանի հայտարարության մեջ։