Իրանը հայտարարում է Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում III» ռազմական գործողության մասին
Իրանը հայտարարում է Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում III» ռազմական գործողություն սկսելու մասին։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավիի խոսքով՝ այն, որ ռազմական գործողությունը դեռ չի իրականացվել, իմաստություն է դրա հիմքում և չի նշանակում, որ գործողությունը չեղարկվել է։
Բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ գործողությունը կիրականացվի այաթոլլահ Խամենեիի հայեցողությամբ և առաջնորդի հեռատեսության հիման վրա։ Ավելի վաղ Իրանի բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել էր, որ երկիրը մշակել է բոլոր պաշտպանական չափերը, որոնք անհրաժեշտ են ռազմական կարողություն ստեղծելու համար, որը տասն անգամ ավելի ուժեղ է, քան «Ճշմարիտ խոստում II» գործողության ժամանակ։
Անցյալ տարի «Ճշմարիտ Խոստում I» և «Ճշմարիտ Խոստում II»-ի շրջանակներում Իրանը հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակեց Իսրայելի ուղղությամբ: