Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցում ծովային հաղորդակցության բացման շուրջ համաձայնության են եկել
Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցում ծովային հաղորդակցության բացման շուրջ համաձայնության են եկել։
Արաբական «Ալ-Հադաթ» լրատվամիջոցը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, գրում է, որ համաձայնագիրը, որը հնարավոր է հայտարարվի մի քանի օրից, այժմ պետք է հաստատվի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից։
Հորմուզի նեղուցի հետ կապված համաձայնագիրը գործելու է 60 օրվա ընթացքում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուց մտնող նավերը կօգտագործեն Իրանին ամենամոտ գտնվող ծովային գոտին, իսկ նեղուցից դուրս եկող նավերը՝ Օմանի Սուլթանությանը ամենամոտ գտնվող ծովային գոտին։
Հորմուզի նեղուցի հետ կապված առաջարկված համաձայնագիրը չի ներառում դրանով անցնող նավերի համար տարանցիկ վճարի կամ ծառայության վճարի սահմանում։ Աղբյուրը հայտնել է, որ տարածաշրջանային ուժերը կարող են մասնակցություն ունենալ նեղուցի ականազերծման և նավարկությունն հեշտացնելու համար անհրաժեշտ տեխնիկական ընթացակարգերում։